Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հայտարարել է, որ զարմացած է «Յուվենտուս»-ի ելույթներից Չեմպիոնների լիգայում:
«Գիտեի, որ «Յուվենտուս»-ի կազմն ու հնարավորությունները թույլ են տալիս պայքարել` միջազգային ասպարեզում հաջողություններ գրանցելու համար: Թուրինցիները հիանալի մրցաշրջան անցկացրին: Թիմը զարմացրեց ինձ` հասնելով Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ: Վստահ էի, որ թուրինյան ակումբը կարող է անել դա 2-3 տարի անց: Բայց «Յուվենտուս»-ը գերազանցեց ակնկալիքներս»,- Ilgiornale-ը մեջբերում է Կոնտեի խոսքերը:
Հիշեցնենք, որ թուրինյան ակումբը Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության եզրափակչի ուղեգիր է նվաճել, որի շրջանակներում զիջել է «Բարսելոնա»-ին: Կոնտեն գլխավորել է թիմը 2011-2014 թվականներին:







































