Իսպանիայի ազգային հավաքականի և կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինիեստան բաց կթողնի Կոստա-Ռիկայի դեմ ընկերական և «Եվրո-2016»-ի որակավորման փուլի շրջանակներում կայանալիք Բելոռուսի դեմ հանդիպումները:
«Ցավոք սրտի, ես չեմ կարող օգնել ընտրանուն այդ խաղերում: Ցանկանում էի ապաքինվել ժամկետից շուտ, սակայն վնասվածքը, ամեն դեպքում, ծանր էր»,- գրել է Ինիեստան թվիթերյան իր միկրոբլոգում:
Հիշեցնենք, որ Ինիեստան ցավեր էր զգացել Չեմպիոնների լիգայի եզրափակչի` Թուրինի «Յուվենտուս»-ի դեմ խաղից հետո:








































