Համաձայն World Justice Project հետազոտությունների՝ Դանիան համարվել է աշխարհի ամենաքիչ կոռումպացված երկիրը, հայտնում է euromag.ru-ն:
Այդ տիտղոսը երկիրը կիսել է Նորվեգիայի հետ: Երկու երկրներն էլ ստացել են 1 ամենաբարձր ցուցանիշի դեպքում 0,87 բալ: Սակայն համաշխարհային դասակարգման մեջ առաջնությունը տվել են Դանիային:
Հետազոտողները աշխարհի 102 երկիր դասակարգել են ըստ նրա, թե ինչպես է բարձրագույն օրենքը ընդունվում քաղաքացիների կողմից: Առաջին եռյակում եղել են Դանիան, Նորվեգիան և Շվեդիան, հայտնում է The Local-ը:
Լավագույն տասնյակ են մտել նաև Ֆինլանդիան, Նիդեռլանդները, Ավստրիան և Գերմանիան:











































