Կատալոնական «Բարսելոնա»-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի եզրային պաշտպան Դանի Ալվեսը կարող է կարիերան շարունակել «Ռոմա»-ում, տեղեկացնում է Gazzetta.it-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 32-ամյա պաշտպանի ծառայություններով հետաքրքրված են «Գալաթասարայ»-ը և «Միլան»-ը:
Այժմ միլանյան ակումբը սպասում է թիմի նոր բաժնետիրոջ` Բի Տեչաուբոլին, ով կարող է ուժեղացնել թիմի կազմը` ակումբին բավարար գումար տրամադրելով:
Հավելենք, որ Դանի Ալվեսը 2014/15 թթ մրցաշրջանում «Բարսելոնա»-ի կազմում մասնակցել է 46 հանդիպման և դարձել 10 գոլային փոխանցման հեղինակ:









































