Ամերիկյան Big Toyz Racing ընկերությունը վաճառքի է հանել ամենագնաց Ford Excursion-ի ոճով ստեղծված Բիգֆութ-լիմուզին: Այս յուրօրինակ մեքենայի արժեքը միլիոն դոլար է:
Լիմուզինի 8,5 լիտր տարողությամբ շարժիչի հզորությունը 700 ձիաուժ է, ծավալային երկարությունը 9,75մ է, բարձրությունը` 3,65մ, լայնությունը` 3,59մ, իսկ անիվների ծավալային բազան` 7,1մ :
Վարորդի նստատեղը գտնվում է մեքենայի սրահի կենտրոնում, որտեղ տեղադրված են նաև 12 նստատեղ ուղևորների համար:
Նախկինում այս մեքենան օգտագործվում էր Լաս Վեգասի ընկերություններից մեկի կողմից անապատով զբոսաշրջիկներ տեղափոխելու համար:

















































