Մեծ Բրիտանիայի ամենաբազմազավակ ընտանիքում 18-րդ երեխան է ծնվել, հայտնում է The Daily Mirror-ը: Աղջկան անվանել են Հոլլի Ալֆիա Բո: Նրա ծնողներն են՝ 39-ամյա Սյուն և 43-ամյա Նոել Ռեդֆորդը:
Ռեդֆորդները հաջող բիզնես ունեն՝ Լանքաշիրում սեփական հացի փուռ: Նրանք ոչ մի լրացուցիչ պետական նպաստ չեն ստանում՝ միայն ստանդարտ նպաստներ երեխաների համար:
Ամուսինները մանկուց են ծանոթ: Նրանց առաջնեկ Քրիսը ծնվել է, երբ Սյուն 14 տարեկան է եղել: Զույգը նաև երկու թոռ ունի:
2014 թ. ամուսինները հայտարարել են, որ 18-րդ երեխան, հնարավոր է, վերջինը լինի: Սակայն հիմա Սյուն ասում է. «Կարծում եմ՝ նա (Հոլլին) վերջինը կլինի, բայց ես երբեք չեմ ասում՝ երբեք: Մենք ակտիվորեն չենք փորձի, բայց ես հակաբեղմնավորիչ հաբեր չեմ ընդունի»:











































