Microsoft ընկերությունը թողարկել է TwinsOrNot.net ծառայությունը, որը մարդկանց նմանության աստիճանը լուսանկարով պարզելու հնարավորություն է տալիս: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն:
Նոր ծառայությունն օգտագործման առավելագույն պարզ ձև ունի՝ պետք է միայն 2 լուսանկար ներբեռնել, և համակարգը սեփական ալգորիթմների հիման վրա կառանձնացնի նմանության տոկոսային մակարդակը և արդյունքը կներկայացնի մի քանի վայրկյանում:




































