ԱՄԷ-ում ծրագրում են Ռամադան ամսին մոտ 2 մլն բաժին անվճար սնունդ բաժանել, հայտնում է Khaleej Times-ը: Նախագծով զբաղվում է ԱՄԷ նախագահ շեյխ Խալիֆա բեն Զաեդ Ալ Նախայանի բարեգործական հիմնադրամը:
Սնունդ ստանալ հնարավոր կլինի 105 սննդի կետում ամբողջ երկրում: Բացի դրանից՝ կազմակերպիչները մտադիր են սննդամթերքի հարյուր հազարավոր ծանրոց ուղարկել արտասահման:
Հիմնադրամն այդպիսի բարեգործական ակցիա է անցկացնում 8-րդ անգամ անընդմեջ, ԱՄԷ բարձրաստիճան անձանց հովանավորությամբ: Khalifa Foundation-ի գլխավոր տնօրեն Մուհամմադ Հաջի Ալ-Հուրին նշել է, որ նախագիծը հետևում է իսլամի ուսմունքին, որը, մասնավորապես, կարեկցության կոչ է անում:




































