Հանրապետական խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանն իր որդուն թույլ չի տա դառնալ քաղաքապետ, ինչպես թույլ է տվել վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Հիշեցնենք, որ կիրակի օրը Արտաշատում քաղաքապետ ընտրվեց Հ. Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը:
Պատգամավորը չցանկացավ պատասխանել լրագրողների այլ հարցերին՝ ասելով. «Եթե պատասխանեմ, դուք սաղ խառնելու եք»: Նա նաև լրագրողներին հորդորեց, որ իրեն ավելի «լուրջ» հարցեր տան, իսկ նման հարցերն ուղղեն «այլ մարդկանց»:







































