ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ով այսօր շարունակելով ներկայացնել 2014 թ,. հաղորդումը ԱԺ-ին, ի թիվս այլ հարցերի քննադատության ենթարկվեց նաև նրա համար, թե մատ է թափ տալիս պատգամավորների վրա, լրագրողների հետ զրույցում ասաց, որ անգամ Վիկիպեդիայում ժեստիկուլյացիան ներկայացվում է որպես մարդկային փոխհարաբերությունների կազմակերպման եղանակ:
«Ժեստիկուլյացիան մարդկային փոխհարաբերությունների կազմակերպման եղանակ է և կլինի պառլամենտում, որևէ տեղ, ժեստիկուլյացիան իրար փոխհարաբերվելու միջոց է, որևէ տարբերություն չկա, որտեղ է արտահայտվում և ինձ համար անգամ տարօրինակ չէ, անգամ ապշեցուցիչ է, որ ժեստիկուլյացիան կարող է ընդհանրապես քննարկման առարկա դառնալ, ուր մնաց քննադատության»,- նշեց Գևորգ Կոստանյանը:









































