Sunday, 05 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

New England Patriots ֆուտբոլային ակումբի հայազգի գործադիր տնօրենն Օբամային խնդրել էր ճանաչել Ցեղասպանությունը

Սուր աչք ունեցողները նկատած կլինեն, որ ամերիկյան ֆուտբոլի New England Patriots ակումբի (Բոստոն, Մասաչուսեթս) գլխավոր մարզիչ Բել Բելիչիքը Սուպեր գավաթի խաղարկությունում իրենց հաղթանակի կապակցությամբ Սպիտակ տանը կատարված ընդունելության ժամանակ կրել է հայկական դրոշ պատկերող կրծքանշան։ Այս մասին գրում է Nesn.com-ը։

Կրծքանշան կրելու նրա ընտրությունը կատարվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից 1 օր առաջ։ Նա ծագումով հայ չէ, սակայն ունի կրծքանշանը կրելու պատճառ։

Ըստ Armenian Mirror-Spectator պարբերականի՝ Բելիչիքը կրել էր այն ակումբի գործադիր տնօրեն Պերճ Նաջարյանի պահանջով, ում պապը Ցեղասպանությունը վերապրածներից է։

«Դա խնդիր չէր»,- ասել է Նաջարյանը Ուոթերթաունում Սենթ Ջեյմս տղամարդկանց ակումբում ելույթի ժամանակ՝ կրծքանշան կրելու հարցում Բելիչիքին խնդրելու վերաբերյալ։ «Նա ճանաչում էր կրծքանշանը, ես պատմել եմ նրան իմ պապի մասին, իմ պատմության մասին այստեղ՝ Ուոթերթաունի «Հայաստան» ճամբարում, և ամեն ինչ»,- ասել է Նաջարյանը։

Սակայն Նաջարյանը դրանով կանգ չի առել։ Երբ Բելիչիքի աջ ձեռքը հանդիսացող մարդը հանդիպել է Օբամային ընդունելության ժամանակ, նա հույս է հայտնել, որ նախագահը կճանաչի Ցեղասպանությունը տարելիցի առիթով պաշտոնական հայտարարության ժամանակ։

Սպիտակ տունն այդ շաբաթ ավելի վաղ հայտարարել էր, որ Օբաման կոգեկոչի ոճրագործության տարելիցը, սակայն կխուսափի այն ցեղասպանություն անվանելուց։ «Բարդ հարց է,- պատասխանել է Օբաման։- Ես փորձում եմ կանխել ապագա ցեղասպանությունները»։ Նաջարյանը վերջին խթանն է տվել՝ հարցնելով. «Ի՞նչ կասեք Պապի մասին»

«Պապը չունի կառավարություն, որպեսզի վարվի՝ ինչպես ես»,- պատասխանել է Օբաման։

Նաջարյանը կիրառել է եզակի հարթակն ու գլխավոր մարզչի փոքրիկ օժանդակությունը՝ խիզախորեն լսելի դարձնելու իր ձայնը։ Նա խոստովանել է, որ այդ պահն ինքը երբեք չի մոռանա։ «Սպիտակ տանն այդ 40 վայրկյանները բավականին առանձնահատուկ էին»,- ասել է նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում