«Թոնի» թատերական 69-րդ մրցանակաբաշխության ժամանակ 2015թ. բրոդվեյան լավագույն մյուզիքլ է ճանաչվել «Զվարճալի տունը»՝ հայտնում է TASS-ը: «Օսկարի» թատերական տարբերակը համարվող փառատոնի հանդիսավոր միջոցառումը տեղի է ունեցել կիրակի օրը՝ նյույորքյան «Ռադիո-սիթի մյուզիք հոլլ»-ում:
Մյուզիքլը աղջկա և նրա ինքնասպանության հակված հոր բարդ հարաբերությունների մասին է:
Կնոջ լավագույն դերի համար մրցանակի է արժանացել Հելեն Միրենը, որը մարմնավորել է Եղիսաբեթ II թագուհուն «Աուդիենցիա» բեմադրության մեջ:











































