Նյու Ջերսի նահանգի իրավապահ մարմինների աշխատակիցները Summer Jam հիփ-հոփ փառատոնի ժամանակ կիրառել են արցունքաբեր և պղպեղի գազ, ինչպես նաև էլեկտրաշոկ։ Փառատոնն անցկացվել է կիրակի՝ Իսթ-Ռաթերֆորդի MetLife մարզադաշտում: Այս մասին հայտնում է International Business Times-ը:
Հաղորդվում է, որ ներկայումս ստույգ հայտնի չէ՝ ինչ պատճառով է ոստիկանությունը գազ կիրառել։ Նախնական տվյալներով՝ իրավապահները փորձել են վերահսկողության տակ պահել մարզադաշտի մուտքի մոտ հավաքված մարդկանց: Փառատոնին ներկա մի քանի մարդ ձերբակալվել է:
Հաղորդվում է նաև, որ համերգի գնացած մարդիկ իրենց չափազանց ագրեսիվ են պահել, դիմադրել են ոստիկանությանը՝ շշեր նետելով իրավապահների վրա:
NewJersey.com պորտալի հաղորդմամբ՝ մարզադաշտի մոտ ուղարկվել են ոստիկանության լրացուցիչ ուժեր:









































