Շաքարի մեծ չափաբաժին ունեցող ըմպելիքների օրական օգտագործումը կարող է խնդիրներ առաջացնել լյարդի համար՝ փոխանցում է Ria Novosti-ն:
Այդ մասին են վկայել գիտնականների հետազոտության արդյունքներոը, որոնք հրապարակվել են Journal of Hepatology-ում:
Գիտնականները վերլուծության են ենթարկել տարբեր տարիքի տղամարդկանց ու կանանց սնման 2634 հաշվետվություն, որոնք ամեն օր օգտագործել են գազավորված և նմանատիպ ըմպելիքներ:
Նրանք եկել են այն եզրահանգման, որ այդ դեպքում ի հայտ է գալիս ալկոհոլի օգտագործման հետ չկապված լյարդի ճարպային հիվանդության (NAFLD) առաջացման ռիսկ, որը շատ ավելի մեծ է, քան նման ըմպելիքներ չօգտագործող անձանց մոտ:
Մի շարք փորձագետների կանխատեսմամբ՝ NAFLD-ը կարող է մինչև 2020 թվականը դառնալ լյարդի փոխպատվաստման հիմնական պատճառներից մեկը:











































