Իրանի պետական IRINN հեռուստաընկերության հաղորդմամբ Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցները վնասում են Իրանի շրջակա միջավայրին: Նրա խոսքով՝ դրանց վերացումն անհրաժեշտ է, որպեսզի Իրանը կարողանա լուծել իր բնապահպանական խնդիրները:
Նա քննադատել է ԻԻՀ-ի նախկին վարչակազմին խնդրի լրջությունը անտեսելու համար:«Որոշ մարդիկ լիովին չեն գիտակցել պատժամիջոցների ողջ լրջությունը, և խնդիրը գնալով մեծացել է»,- ասել է նա:
Ավելի վաղ, Իրանի շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության նախագահն ասել էր, որ երկիրը զրկված է անհրաժեշտ տեխնոլոգիաներ ձեռք բերելու հնարավորությունից, ինչը կնպաստեր թունավոր գազերի արտանետման և օդի աղտոտվածության կրճատմանը:




































