Մեծ Բրիտանիայում ծխողների մեկ չորրորդը վերջին մի քանի տարվա ընթացքում հրաժարվել են ծխախոտից, դրա բարձր գնի պատճառով:
Մեկ տուփ ծխախոտի արժեքը Թագավորությունում այժմ 10,6 դոլար է: Գերմանիայում այն արժե 7 դոլար, ԱՄՆ-ում՝ 6 դոլար, իսկ Ճապոնիայում՝ 5,3 դոլար:
Բոլոր ծխողների մոտ մեղքի զգացողություն է առաջանում, երբ հասկանում են, որ տարեկան 3,9 հազար դոլար են ծախսել ծխախոտ գնելու համար:
Այս կործանարար սովորությունը մարդուն վնասում է ոչ միայն առողջական, այլև ֆինանսական առումով:
Մեծ Բրիտանիայում մարտի 13-ը ծխելուց հրաժարվելու օր է: Ներկայումս երկրում հաշվվում է մոտ 8 մլն ծխող: Մի քանի տասնամյակ առաջ նրանց թիվն ավելի մեծ էր: