Իսրայելցի զինվորները հաճախ են ավերում պաղեստինցիների տները, այդ գործողություններից մեկը բացահայտորեն չանցավ իրենց ծրագրած ձևով. տեսախցիկն արձանագրել է իսրայելցի ոստիկանների և սահմանապահների հարձակումը պաղեստինցի ընտանիքի վրա Իսրայելի արևելքում:
Տեսանյութում երևում է, թե ինչպես են իսրայելցի ուժայիններն աստիճաններից ցած գլորում և ծեծում տանտերերին: Տունը կառուցվել է առանց թույլտվության, և գրեթե անհնար է այն օրինականացնել: Նրանց մինչ այդ տեղեկացրել են տան ապամոնտաժման մասին, սակայն մի քանի անգամ այն հետաձգվել է: Միայն անցած ամսում Իսրայելի իշխանություններն այդ շրջանում ապամոնտաժել են յոթ շենք:
«Վաղ առավոտյան ժամը 4-ին մեզ այցելեցին և սկսեցին սպառնալ զենքով ասելով, որ կկրակեն, եթե փորձենք խանգարել, իսկ եթե դուրս չգանք տնից, մեզ էլ տան հետ կվերացնեն»,- հայտարարել է տանտերը՝ Էմադ Աբու Խալեդը:










































