Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն օտիտի պատճառով հրաժարվել է Հռոմ մեկնելուց, որտեղ նա պետք է մասնակցեր ՄԱԿ-ի առևտրատնտեսական և գյուղատնտեսական կազմակերպության կողմից կազմակերպվող կոնֆերանսին, ինչպես նաև պետք է հանդիպեր Հռոմի պապ Ֆրանցիսկոսին : Այս մասին շաբաթ օրը՝ հունիսի 6-ին հայտարարել է ինքը՝ նախագահն ազգային հեռուստատեսության եթերում: Հայտնում է El Comercio-ն:
«Բժիշկների խորհրդով ստիպված եմ հրաժարվել Հռոմ մեկնելուց,- ասել է Մադուրոն,- ես շատ ափսոսում եմ, որ ինձ պատուհասած գրիպի պատճառով բժիշկներն արգելել են ինքնաթիռ նստել»:
Վենեսուելայի նախագահը նաև նշել է, որ այդ կոնֆերանսին պետք է մասնակցեր աղքատության և սովի դեմ պայքարի շրջանակներում:Կոնֆերանսին երկիրը կներկայացնի փոխնախագահ Խորխե Արեասան: Իսկ Հռոմի պապի հետ հանդիպումը կհետաձգվի:









































