Ավստրալացի գիտնականները ստացել են կովի կաթ, որն իր մեջ պարունակում է ՄԻԱՎ-ի դեմ հակամարմին: Նրանք նախատեսում են դրա հիման վրա կանանց համար քսուք պատրաստել, որը նրանց կպաշտպանի ՄԻԱՎ-ով վարակված զուգընկերոջ հետ սեռական շփման ժամանակ: Այս մասին գրում է MedDaily-ն:
Գիտափորձի ժամանակ, երբ հղի կովերին ՄԻԱՎ-ի սպիտակուցներ են ներարկել, կենդանիների օրգանիզմներում հակամարմիններ են մշակվել:
Իսկ լաբորատորիայում այդ հակամարմինները կապվել են ՄԻԱՎ-ին՝ թույլ չտալով վարակին ներթափանցել մարդու բջիջներ: Մեկ կովը մինչև մեկ կգ հակամարմին է տալիս:








































