Վրաստանի արտաքին գործերի նախարար Թամար Բերուչաշվիլին Մոնտենեգրո այցի շրջանակներում մասնակցել է անվտանգության հարցերով ամենամյա ֆորումին՝ TO BE SECURE: Այս մասին գրում է «Գրուզիա օնլայն»-ը՝ հղում անելով Վրաստանի ԱԳՆ-ին:
Նշվում է, որ ֆորումին մասնակցել են նաև Մոնտենեգրոյի, Խորվաթիայի, Բուլղարիայի, Բոսնիա և Հերցեգովինայի ԱԳՆ ղեկավարները:
Իր ելույթում խոսելով Ուկրաինայում և տարածաշրջանում իրավիճակի կարգավորման մասին՝ Թամար Բերուչաշվիլին ընդգծել է Արևմուտքի միասնական և կոշտ դիրքորոշման կարևորությունը:
«Ռուսաստանը պետք է համապատասխան գին վճարի Ուկրաինայում և Վրաստանում կատարածի համար: Անհրաժեշտ է Արևմուտքի միասնական, կոշտ և պերմանենտ դիրքորոշումը, աջակցություն այն երկրներին, որոնք կատարել են իրենց ինքնիշխան ընտրությունը, ինչի համար էլ փաստացիորեն պատժվում են»,- ասել է նա:









































