Ղազախստանը և Բելառուսը իրանական նավթը կարող են գնել Ռուսաստանի միջոցով: Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով Իրանի նավթի նախարար Բիջան Նամդար Զանգանին:
Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր, որ Ռուսաստանը հաջորդ շաբաթ Իրանից կներմուծի առաջին նավթը «նավթ՝ ապրանքի դիմաց» գործարքի շրջանակներում: Զանգեն նաև հայտարարել է, որ մատակարարումները կկազմեն զգալիորեն պակաս, քան օրական 500 հազար բարելը:
«Ղազախստանը և Բելառուսը կարող են մատակարարված նավթը գնել Ռուսաստանից, որովհետև նրանք Եվրասիական տնտեսական միության անդամներ են»,- հայտարարել է Զանգեն:











































