Արևելյան Ֆինլանդիայի հետազոտողների խոսքերով՝ ցավազրկողները և տրանկվիլիզատորները մեծացնում են մարդասպանություն գործելու հավանականությունը: Ըստ երևույթին, այդ դեղորայքներն առաջացնում են ագրեսիա: Այս մասին գրում է Science World Report-ը:
Հետազոտությունը ցույց է տվել, որ հակադեպրեսանտներ ընդունելիս նման հավանականությունն աճել է 31 տոկոսով: Անքնության և տագնապային խանգարումների բուժման համար օգտագործվող դեղորայքը նման վտանգը մեծացրել է 45 տոկոսով: Սակայն այս առումով ամենավտանգավորը ցավազրկողներն են, որոնք մարդասպանություն գործելու հավանականությունը մեծացրել են 92 տոկոսով:









































