Գերմանացի մասնագետ Յուրգեն Կլոպը, ով, ամենայն հավանականությամբ, որոշ ժամանակով կընդմիջի մարզչական կարիերան, ցանկանում է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը
Այդ մասին նշել է նրա մոտ ընկեր Էկհարտ Կրաուցունը, ով նրա հետ աշխատել է Կլոպի «Մայնց»-ը գլխավորելու ժամանակահատվածում:
«Մի օր նա ինձ ասաց, որ երբ ավարտի աշխատանքը Դորտմունդում, իր հաջորդ ակումբը դառնալու է «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: Այնուամենայնիվ, այս պահին այդ տեղը զբաղված է:
Կլոպը կատարյալ համապատասխան կլիներ անգլիական ակումբին, որը լավ է կազմակերպված և հիանալի ղեկավարություն ունի, ունի տնօրենների լավ խորհուրդ»:








































