«Միլան»-ի ներկայացուցիչները հետաքրքրված են «Բարսելոնա»-ի պաշտպան Դանի Ալվեսի ծառայություններով: Այդ մասին հյատնում է Sky Sportmediaset-ը:
Կատալոնական ակումբը փորձում է պահպանել 32-ամյա ֆուտբոլիստին իր թիմի կազմում: Սակայն Ալվեսը չի շտապում նոր պայմանագիր ստորագրել «կապտանռնագույններ»-ի հետ:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ «Բարսելոնա»-ն Ալվեսին 2-ամյա պայմանագիր է առաջարկել` այն ևս մեկ մրցաշրջան երկարաձգելու հնարավորությամբ: Ֆուտբոլիստը, սակայն նշել է, որ հարցը ոչ թե գումարի, այլ իր նկատմամբ հարգանքի դրսևորման մեջ է:

































