Նախօրեին Դիարբեքիր նահանգում Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախընտրական հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետ կապված՝ Թուրքիայում խորհրդարանական ընտրությունների հետաձգման մասին խոսք լինել չի կարող: Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է թուրքական A Haber հեռուստաալիքին:
Էրդողանի խոսքով՝ այն, որ այդ դեպքը տեղի է ունեցել ընտրություններից մեկ օր առաջ, պատահական չէ:
Նախօրեին Դիարբեքիրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 մարդ է զոհվել, մոտ 100 մարդ վիրավորվել է:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ պայթյունի աղբյուրը եղել է տրանսֆորմատորի կայանը: Սակայն մեկնաբանելով դեպքը՝ Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Թաներ Յըլդըզն ասել է, որ խոսքն արտաքին միջամտության մասին է, պայթյունի աղբյուրը դրսից է եղել:
Վաղը Թուրքիայում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ:









































