Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Անդրեա Պիրլոն ակնարկել է, որ թուրինյան աումբն իր վերջին իտալական թիմն է: 36-ամյա ֆուտբոլիստը վստահեցրել է նաև, որ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության «Բարսելոնա»-ի դեմ եզրափակիչն իր համար վերջին խաղը չի լինի:
««Յուվենտուս»-ն իմ վերջին թիմն է Իտալիայում: Ես կարող եմ արտասահման մեկնել, անգամ եթե մենք Չեմպիոնների լիգայի գավաթակիր դառնանք: MLS-ը տարբերակներից մեկն է: Սակայն դեռ չեմ մտածել այդ մասին:
Բեռլինում կայանալիք խաղը վերջինը չի լինի իմ կարիերայում: Կշարունակեմ խաղալ»,- Ilgiornale-ը մեջբերում է Պիրլոյի խոսքերը:







































