Գիտնականները պարզել են, որ իշխող բնավորություն ունեցող մարդիկ առավել արագ են նկատում անարդարությունն այն դեպքում, երբ հենց իրենք են դառնում դրա զոհը: Բացի այդ, նրանք նաև հակված չեն հանդուրժել դա՝ գրում է Rosbalt-ը:
Փորձագետները անցկացրել են հետազոտություններ, որոնց արդյունքները ցույց են տվել, որ իշխող բնավորությամբ մարդիկ առավել շուտ են նկատում անարդարությունը, եթե այն ուղղված է հենց իրենց դեմ, սակայն արձագանքում են ոչ միանգամից, եթե խտրականության է ենթարկվում մեկ այլ մարդ:
Բացի այդ, նման մարդիկ չեն հանդուրժում, եթե իրենց աշխատավարձն առավել քիչ է, քան որևէ մեկինը: Այդպիսի դեպքերում նրանք փոխել են «գործատուին»՝ ի տարբերություն ենթարկվելու հակված փորձի մյուս մասնակիցների:



































