Wednesday, 17 06 2026
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին

2013-ին կլինի ոչ թե Ավարայր, այլ Սարդարապատ (տեսագրություն)

«Առաջին լրատվական»-ի Realpoitik ծրագրի զրուցակիցն է «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը:


– Պարոն Կարապետյան, Ռուսաստանի նախագահի և վարչապետի միջև սկսված լուռ հակամարտությունը բավականին հետաքրքիր նրբերանգներ է ստանում: Ձեր գլխավորած քաղաքական ուժը բավականին սերտ շփումներ ունի Ռուսաստանի քաղաքական վերնախավի հետ. Դուք կարո՞ղ եք կանխատեսել` ո՞ւր կարող է հասցնել այն գործընթացը, որ ընդամենը օրեր առաջ նախագահն ու վարչապետը սկիզբ դրեցին:


– Ռուսաստանի քաղաքական իրավիճակից հաճախ կախված են լինում ԱՊՀ երկրներում ընթացող քաղաքական գործընթացների զարգացումները: Ես համոզված չեմ, որ նախագահն ու վարչապետը երկուսն էլ կդնեն իրենց թեկնածությունը: Պարզ է, որ Մեդվեդևը ցանկանում է նոր Ռուսաստան: Լինելով երիտասարդ, այլ արժեքների կրող` նա փորձելու է Ռուսաստանը բերել այլ վիճակի: Ինչքանով կստացվի` այլ հարց է: Մեդվեդևը շատ ճիշտ նկատեց` այն, ինչ եղել է 10 տարի, իրենն արել է: Այն քաղաքական իրավիճակը, որ ստեղծվել է ԱՊՀ-ում 10 տարվա կտրվածքով` թույլ չի տալիս խոսել պրոռուսական ռեսուրսների մասին: Կան այդպիսի ուժեր, բայց դրանք չեն կարողանում ապահովել, որպեսզի դաշտում ռուսական քաղաքական գիծը ազգերի, պետությունների համար նախընտրելի դառնա: Ամերիկացիներն էլ որպես քաղաքական ռեսուրս հասկանում են ոչ միայն գազը, նավթը, այլ առաջին հերթին` մարդկանց, ովքեր կրողն են այս կամ այն գեոքաղաքական արժեքների: Այդ արժեքները կրող ուժերը այնքան վատ վիճակում են հայտնվել ԱՊՀ այս կամ այն երկրում, որ հավատը, թե Ռուսաստանը ցանկանում է այստեղ արդարացի կյանք ստեղծել` վերացել է: Սրա պատճառով է, որ Ռուսաստանում սկսվել է էլիտաների պայքար: Պուտինը հասկանում է, որ եթե չասեր այդ բառերը, այն համակարգը, որն ինքը ղեկավարում է` հնարավոր է փլվեր: Մեդվեդևի օրոք Ռուսաստանին հաջողվել է լուծել Հարավային Օսեթիայի և Աբխազիայի խնդիրը: Հայաստանում երկարաձգվում է ռազմական հենակետի խնդիրը: Ռուսաստանի ոստիկանության մեջ կատարվում են ահռելի փոփոխություններ: Այս փոփոխությունները բերում են Ռուսաստանի ազդեցության ավելացման: Այլ հարց է, որ պետք չէ ԱՄՆ հետ գնալ առճակատման, այլ պետք է փնտրել համագործակցության եզրեր:


– Եթե իրավիճակը պրոյեկտեք Հայաստանի իրավիճակի վրա, ի՞նչ գնահատական կտաք:


– Ռուսաստանի նոր ուժերը փորձում են գտնել այն գաղափարական դաշտը, որտեղ կարող են համագործակցել Հայաստանի համապատասխան մարդկանց, քաղաքական կուսակցությունների հետ: Կար Պուտին և կար համակարգ: Համակարգը հենվում էր Ռոբերտ Քոչարյանի վրա: Իսկ Քոչարյանը, եթե դրական համարվեր, 10 մարդ զոհելու խնդիր չէր ունենա: Չէ՞ որ ժողովրդի ցասումը իր 10 տարվա պատասխանն էր: Եթե ժողովրդի ցասումը չլիներ, մենք չէինք կարող հարյուր հազարների հանել փողոց: Պուտինի համակարգը թողեց Հայաստանում օլիգարխներ: Հայաստանը չունի այն հնարավորությունները, որ գեոքաղաքական դաշտում ելք գտնի: Մի մասը խոսում է, որ Հայաստանը պիտի դառնա գուբերնիա: Այնինչ, ոչ մի պետություն այսօր չի համաձայնի իր անկախությունից հրաժարվել: Դա անհասկանալի միտք է, որը բերում է նրան, որ հայկական խորհրդարանում ահավոր շատ են գործարարները, ցավոք սրտի, համարյա բոլորը` մականունավոր: Եվ այս սիստեմը տարածված է նաև ԱՊՀ երկրներում: Ես համոզված եմ, որ այս համակարգը ստեղծվել է Պուտինից ավելի վաղ` Խրուշչովի օրոք: Հիմա Մեդվեդևը փորձում է փոխել այս համակարգը, որովհետև այլևս դրանով առաջ գնալ չենք կարող: Որովհետև այն հիմնված է ռուսական նավթի վրա: Արաբական աշխարհում հիմա մեծ պրոցեսներ են գնում: Եթե խալիֆաթը ստեղծվել է արդեն, ո՞վ է լինելու այնտեղ դոմինանտ ուժը` իրանական շիի՞զմը, թե՞ սաուդարաբական սունիզմը: Սա կախված է Արևմուտքից: Պարզ է, որ նավթի գինը մի օր կարելի է իջեցնել, ինչպես Սովետական Միության ժամանակ, երբ նավթը դարձավ 7 դոլար: Այսինքն` միայն գազի վրա քաղաքականություն ծավալելն արդեն չի աշխատում: Եթե չլինեն ֆորսմաժորներ, ես համոզված եմ, որ Մեդվեդևը ընտրություններում հաղթելու է, եթե նույնիսկ Պուտինը դնի իր թեկնածությունը: Այլ հարց է, որ դա լավագույն զարգացումը չի Ռուսաստանի համար:


– Ինչպե՞ս եք գնահատում հայաստանյան ներքաղաքական իրավիճակը: Մի կողմից` ՀԱԿ, մյուս կողմից` իշխանություն և երրորդ ուժ ստեղծելու հայտարարություններ:


– Չեն լինում արհեստական բևեռներ: Քաղաքական դաշտը Հայաստանում այնպիսին է, որ եթե կիսելու բան չկա, բևեռներ չեն առաջանում: Շատ լավ է, որ Տիգրան Կարապետյանը համաձայնության է եկել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Այս ամենը կապված է ընտրությունների հետ: Խոսում ենք ընտրություններից, բայց չենք ասում` ի՞նչ կլինի` կլուծվե՞ն տնտեսական խնդիրները, թե՞ ոչ, իշխանափոխությունը տեղի կունենա ամբողջովի՞ն, թե՞ պայմանավորվածության հիմքի վրա, էլ չեմ ասում Լեռնային Ղարաբաղի հարցը և հայ-թուրքական հարաբերությունները: ՀԱԿ-ը ստեղծվեց ամենաշատ ձայն հավաքած անձի շուրջ: Եվ կա կոալիցիա Սերժ Սարգսյանի շուրջ: Ի՞նչ ասել է երրորդ ուժ: Հիմա սկսվելու է նոր էտապ: Ընտրություններից առաջ պետք է որոշել` ում հետ ես գնում ընտրության: Մենք ունենք ընդհանուր թիրախ. բոլոր ոչ իշխանական ուժերը պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը և արտահերթ ընտրություններ:


– Եթե ՀԱԿ-ը սկսի նոր կտրուկ գործողություններ, ինչպիսի՞ն կլինի «Նոր ժամանակների» կեցվածքը:


– Միշտ էլ եղել ենք հեղափոխության կողմնակից: Բայց հարցն այն է` մենք հեղափոխությո՞ւն ենք ուզում անել, թե՞ հեղափոխության իմիտացիա: Ես իմ տպավորությունը թողնում եմ ինձ, քանի որ քանի դու քայլեր չես անում, մյուսներին խանգարելու իրավունք չունես: Եթե կլինի հեղափոխական նորմալ գործընթաց, «Նոր ժամանակները» հստակ մասնակից է, որևէ բան չի փոխվել: Ընտրությունները կարող են դառնալ հեղափոխության հիմքը: Սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական իրավիճակն այնպիսին է, որ ընտրությունը մեծամասնություն է կազմելու: Պետք է հասկանալ, որ հերթական և արտահերթ ընտրությունները դրանք նույնպես հեղափոխության շարունակությունն են: Թող Սերժ Սարգսյանը չուրախանա, որ հիմա ոչինչ չեղավ, դիմացը մենք երկու ծանրագույն ընտրություններ ունենք, որոնք միշտ Հայաստանում վերջանում են բախումներով: 2013թ. ընտրություններից հետո ուղղակի Ավարայր չի լինի: Ամենայն հավանականությամբ կլինի Սարդարապատ, կլինեն ընդդիմության հաղթանակի ընտրություններ: Այդ ընտրություններին որոշվելու է Հայաստանի ապագա 20 տարվա զարգացման ուղին: Խորհուրդ կտայի իշխանությանը շատ լուրջ մտածել այս մասին: Սպասելիքներ թող չլինեն, որ այս անգամ խաբեությամբ հարց է լուծվելու: Պիտի պատրաստ լինեն ընդունելու այդ պարտությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում