ԱՄՆ-ի կինոյի և հեռուստատեսության SAG-AFTRA դերասանների միությունը քննադատել է Էմի Բերգի փաստագրական «Բաց Գաղտնիք» ֆիլմը, որը պատմում է Հոլիվուդում մանկապղծության մասին, հայտնում է The Hollywood Reporter-ը:
Միությունը դժգոհ է նրանից, որ ֆիլմում նշվում է անչափահաս դերասանների գործով զբաղվող կոմիտեի և նրա կազմի մեջ մտնող մենեջերների կապը, ում ֆիլմի հեղինակները մեղադրում են երեխաների նկատմամբ սեքսուալ բռնություններ գործելու մեջ:
Դրանից հետո Բերգը ստիպված է եղել ֆիլմի անունը փոխել, և այնտեղից հանել ռեժիսորի նկատմամբ բոլոր պահանջները:











































