Կենտրոնական Անգլիայում փակել են սուպերմարկետը, քանի որ այցելուները մթերքներում հայտնաբերել են աշխարհի ամենամահաբեր սարդին: Այս մասին հաղորդում է CBS News-ը:
Ընտանիքը բրազիլական դեգերող սարդի ձվերը հայտնաբերել է բանանների կապոցում, ինչի մասին հայտնել է ոստիկանությանը: Ոստիկանությունը Նանիթոն քաղաքում փակել է Aldi մթերային խանութը և սկսել սարդերի որոնումը:
Նշենք, որ բրազիլական դեգերող սարդը ներառված է Գինեսի ռեկորդների գրքում, որպես ամենաթունավոր սարդն աշխարհում:




































