Thursday, 28 03 2024
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն

Նրանց վախկոտ քայլերն ապացուցում են, որ ես եմ հաղթելու. Պալաչը վստահ է իր հաղթանակի մեջ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Աբովյանի քաղաքապետի հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում ինքնառաջադրված թեկնածու, «Քինգ Դելյուքս» ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանը: Նա ընտրություններում հաղթելու իր շանսերը շատ բարձր է գնահատում: Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք մտահոգիչ չէ այն, որ Ծառուկյանի թիմակիցները իրենց թեկնածուի՝ Վահագն Գևորգյանի հաղթանակի համար ճնշումներ են գործադրում աբովյանցիների վրա, Արթուր Հարությունյանը ասաց, որ պետական լծակների միջոցով ճնշումները թույլ մարդկանց վրա առկա են, բայց լուրջ դերակատարություն ունենալ չեն կարող. կա Աբովյանի ժողովրդական շարժում, մարդիկ կանգնել են ոտքի, ուզում են ունենալ ընտրված քաղաքապետ, ում հետ կարող են լիարժեք աշխատել:

Պարո՛ն Հարությունյան, վաղը  լռության օր է, քարոզարշավի օրերի ընթացքում ի՞նչ պատկեր տեսաք, քարոզարշավն ինչպե՞ս ընթացավ, մտահոգություններ ունե՞ք:

Քարոզարշավի օրերը նորմալ ընթացան, ներկայացրեցինք մեր ծրագրերը, բնականոն ընտրական պրոցես է, արտառոց երևույթներ չկան: Մտահոգող երևույթներ չկան, իմֆորմացիաներ են շրջանառվում ընտրակեղծիքների մասին, բայց ես հանգիստ եմ, մենք  լավ ծրագիր ունենք մշակած, ընտրակեղծիքներ թույլ չենք տա, որ լինեն, ովքեր իրենց  ապագայի մասին մտածում են, չեն գնա այդ քայլին: Ես իմ ելույթներում բազմիցս ասել եմ, որ աբովյանցին, ինչպես և բոլոր բանական մարդիկ, ուզում է հանգիստ ապրել, ուզում է իր բնակավայրը շենանա, սա ընդամենը առիթ է, որ մարդիկ ունենան Աբովյանի բնակիչների կողմից ընտրված քաղաքապետ, ով կհոգա խնդիրների մասին և կսկսի քաղաքի վերակառուցումը:

Բոլորը խոսում են այն մասին, որ Աբովյանի քաղաքապետի ընտրությունները թեժ են լինելու, հետաքրքրություն կա ընտրությունների նկատմամբ:

Շատ լավ է: Ի՞նչ է նշանակում թեժ. թեժ նշանակում է, որ բնակիչները իրական մրցակցություն են տեսնում, հավատում են իրական փոփոխություններին, դրա համար խոսվում է, որ թեժ է լինելու, այսինքն՝ բնակիչները հավատում են, որ այստեղ չկա որևէ պայմանավորվածություն թեկնածուների միջև, իրական ընտրապայքար է ընթանում: Բնակիչները կանգնած են այն թեկնածուի կողքին, որին իրենք վստահում են, որի հետ կապում են իրենց հույսերը:

Պարո՛ն Հարությունյան, ի սկզբանե վստահություն եք հայտնել, որ ձեր հաղթելու շանսերը մեծ են, ինչի՞ց ելնելով այդպիսի վստահություն ունեք:

Ես սկզբից էլ ասել եմ, ու հիմա իմ ասածը ավելի է  հաստատվել, քանի որ ես սպասում էի Աբովյանի բնակիչների համախմբմանը, բայց այսպիսի համախմբում, ճիշտն ասած, ես էլ չէի սպասում: Շատ մեծ եռանդով մարդիկ համախմբվեցին, մարդիկ արտահայտվում են ազատ, անկաշկանդ, ընկճված չեն: Շատ կարևոր է այն, որ մարդը արդեն կարողանում է ազատ արտահայտվել, որ չի վախենում իր խոսքը ասելուց, գաղափարը արտահայտելուց, դա Աբովյանում համարում եմ մեծ առաջընթաց: Գործի մեծ մասը, կեսից էլ ավելին արված է: Այստեղ չկան ինչ-որ կուսակցական գաղափարներ, այստեղ կա Աբովյանի ժողովրդական շարժում, մարդիկ կանգնել են ոտքի, ուզում են ունենալ ընտրված քաղաքապետ, ում հետ կարող են լիարժեք աշխատել: Այդ ամենը մեր  գործերի մեջ  արտահայտվում է:

Ընտրություններում առկա  է նաև Ծառուկյանի գործոնը, մասնավորապես նրա թիմակիցների կողմից ճնշումներ են գործադրվում աբովյանցիների նկատմամբ՝ ի շահ Վահագն Գևորգյանի հաղթանկի: Այս պարագայում ինչպե՞ս կարող է մրցակցություն լինել:

Թույլ մարդու վրա են կարողանում ճնշում գործադրել, մեր վրա ի՞նչ ճնշում կարող են գործադրել: Իրենք գնում են, թույլ մարդ են գտնում, էդ թույլերի վրա են ճնշում գործադրում, որպեսզի մյուս թույլերին էլ վախեցնեն:

Քաղաքացիների մասով, կարող եմ ասել, որ, այո՛, աբովյանցիների վրա կա ճնշում՝ իրենց տիրապետության տակ գտնվող պաշտոնական լծակների միջոցով մարդկանց նկատմամբ թեթև ճնշում, վախեցնել, որ գործից կհանեն: Ես կասեի շատ էժան բաներ, որոնք թույլ մարդու արարքներ են: Իրենց բոլոր արարքները մեկը մեկից թույլ մարդու արարքներ են:

Հիմա պետք է հարց տան՝ բա ընտրություն է, ի՞նչ էիր ուզում: Համաձայն եմ, ընտրություն է, բայց այս քաղաքը երկար տարիներ եղել է ձեր տիրապետության տակ, եթե դուք լավ գործ եք արել, ինչի՞ եք ձեր պաշտոնական դիրքը չարաշահում և ճնշում գործադրում մանկապարտեզների, դպրոցների, համատիրությունների և քաղաքապետարանի աշխատակիցների վրա: Դա թույլ մարդու արարք է: Աբովյանի հեռուստաընկերության կաբելային մասը անջատելը ևս նրա համար է, որպեսզի աբովյանցին քաղաքի խնդիրները չկարողանա դիտել: Իրենք իրենց արարքով ցույց են տալիս, որ իրենք վախենում են, ինչից են վախենում, եթե լավ բան արած են լինում, չպետք է վախենան, բայց վախենում են, քանի որ լավ բան չունեն արած: Թեկուզ ես Աբովյան TV-ի սեփականատերն եմ, բայց ես հրահանգել եմ՝ ով ինչ լավ, վատ բան կանի, պետք է օբյեկտիվորեն ցույց տաք: Թեկուզ ես էլ վատ բան կանեմ, պետք է ցույց տաք: Իրենք են այստեղ եղել իշխող, պաշտոնական բոլոր լծակները իրենցն են եղել, այսինքն՝ քաղաքի կառուցման հնարավորությունը իրենց ձեռքին է եղել, բա հեռուստատեսությունն ի՞նչ պետք է ցույց տա, պետք է ցույց տա այն, ինչ կա քաղաքում:

Կրկին ասեմ, որ իմ հաղթելու շանսերը շատ բարձր եմ գնահատում, իրենց վախկոտ գործողություններով պարզ երևում է՝ իմ հաղթելու շանսերը ինչքան են: Ես այնպես եմ անելու, որ այսօր այդ թշնաբար տրամադրված մարդիկ՝ թեկնածուի հովանավորյալները, փոշմանեն թշնամաբար վերաբերվելու համար: Իմ աշխատանքով կապացուցեմ, կզղջան, որ այդպես էին տրամադրվել:

Ուզում եմ աբովյանցիներին հորդորել, որ հունիսի յոթին  բոլորով անպայման գնան ընտրության, թող քվեարկեն ում օգտին, որ կուզեն, բայց թող տանից դուրս գան ու գնան, լիահույս լինեն, որ կունենան իրենց երազած քաղաքը:

 

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում