Այն ժամանակից ի վեր, երբ հայտնի է դարձել Լեդի Գագայի և Թեյլոր Քինիի սպասվող ամուսնության մասին, ԶԼՄ-ները սկսել են ավելի ուշադիր հետևել նրանց անձնական կյանքին, հայտնում է viva.ua-ը: Պապարացիներին հաջողվել է գտնել զույգին նույնիսկ օվկիանոսից այն կողմ՝ Սերբիայի մայրաքաղաքում: Լեդի Գագան մեկնել է այնտեղ՝ հանդիպելու իր փեսացուին, ով Բելգրադում նկարահանվում էր նոր ֆիլմի համար:
Երեկոյան հանդիպման ժամանակ նրանք գրկախառնվել են, զրուցել և ժպտացել միմյանց: Ակնոցների և երկար վերարկուի շնորհիվ աստղին մասամբ հաջողվել է թաքցնել իր անձը, սակայն նա արդեն ոչ մի կերպ չի կարողանում թաքցնել իր անկեղծ սերը փեսացուի նկատմամբ:












































