Եմենի նախկին նախագահ Ալի Աբդալլահ Սալեհին մահափորձից հետո ողջ է մնացել: Այս մասին հաղորդում է Sputnik գործակալությունը:
Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ օրը` կեսօրին մոտ: «Չորս սպաներ փորձել են նրա ուղղությամբ կրակ բացել. երբ վերջինս պատրաստվում էր ավտոմեքենա նստել, սկսվեց հրաձգություն»,- հայտարարել է աղբյուրը:
Սալեհի թիկնապահներին հաջողվել է նախկին նախագահին դուրս բերել չարագործների ճիրաններից և փրկել նրան զոհվելուց:
«Դրանից հետո Սալեհին և նրա որդուն հավատարիմ հանրապետական գվարդիայի զինվորները կենտրոնացել են Սանայի բոլոր ծայրերում»,- ընդգծել է աղբյուրը:










































