Versace ապրանքանիշի նոր՝ աշուն-ձմեռ հավաքածուի գովազդի գլխավոր հերոսուհիներն են դարձել միանգամից 3 աղջիկներ` Քարլի Քլոսը, Քարոլին Թրենթինին և Լեքսի Բոլինգը, գրում է Spletnik.ru-ն:
Մանեկենուհիներին լուսանկարել են հայտնի լուսանկարիչներ Մերթ Ալասը և Մարկուս Պիգոտին:
Մոդելների կերպարներում գերիշխում են հավաքածուն խորհրդանշող գույները և #GREEK զարդանախշի մոտիվը: VERSACE բառի տառերը նրբաճաշակորեն զարդարում են հագուստը:
«Մեր նոր գովազդը իրական ոգու և Versace-ի վերափոխված ոճի ռեմիքսն է: Գույնի ուժը և #GREEK զարդանախշի մոտիվը խոսում են իրենց փոխարեն»,- ասել է Դոնաթելա Վերսաչեն:














































