Daily Mail-ի փոխանցմամբ՝ բրիտանացի ընտանիքը ցնցվել է այն նորությունից, որ իրենց ավտոտնակում 30 տարի կանգնած, 1929 թվականի արտադրության BENTLEY մոդելի ավտոմեքենան արժե 418.000 եվրո:
Մեքենան 1935 թվականին գնել է ներկայիս սեփականատիրոջ պապը, այն հաճախ է օգտագործվել Մեծ Բրիտանիայում ընտանեկան ճամփորդությունների ժամանակ:
Մեքենան չի շահագործվել 1985 թվականից: Նրա ներկայիս սեփականատերը կարծել է, որ ավտոմեքենան ներկայումս կարժենա մոտ 40.000 եվրո, և որ աճուրդի տանը հազիվ թե կհետաքրքրվեն դրանով: Սակայն Bonhams աճուրդի տան մասնագետը նրան հայտնել է, որ դա բացառիկ ավտոմեքենա է, և որ իրեն վերջին 10 տարում չի հաջողվել տեսնել այդ մոդելի ավտոմեքենա:
Bonhams աճուրդի տունն ավտոմեքենան գնահատել է 210.000-350.000 եվրո: Փորձագետները, սակայն, վստահ են, որ աճուրդի ժամանակ ավտոմեքենայի գինը կկազմի ավելի քան 400.000 եվրո:




































