Բրիտանացի ուսանող Ադամ Արմսթրոնգը որոշել է փոխել անունը, որպեսզի չվճարի Ryanair ավիաընկերության 220 ֆունտ ստերլինգ տուգանքը, որը սահմանվել էր տոմսի գնման ժամանակ տվյալներում տեղ գտած սխալի պատճառով։ Այս մասին հայտնում է The Daily Mail-ը։
19-ամյա Արմսթրոնգն ընկերուհու հետ պատրաստվում էր արձակուրդների ուղևորվել Իբիցա։ Ավիատոմսերը նրանց համար գնել էր աղջկա խորթ հայրը, որը Ադամի անունը պատճենել էր նրա ֆեյսբուքյան էջից։ Սոցցանցերում Արմսթրոնգը նշված է որպես Ադամ Վեսթ։
Իմանալով սխալի մասին՝ երիտասարդը դիմել է ընկերությանը, որտեղ նրան ասել են, որ տվյալները փոխելը կարժենա 220 ֆունտ ստերլինգ՝ կրկնակի ավել, քան տոմսի արժեքն է։ Այդ ժամանակ նա որոշել է փոխել անունը անձնագրում, ինչը նրան արժեցել է 103 ֆունտ ստերլինգ։












































