Espanarusa-ի փոխանցմամբ՝ մեկ քառակուսի մետր տարածքի ցուցանիշով Իսպանիայի ամենաթանկ քաղաքը նախկինի նման շարունակում է մնալ բասկերի երկրի մայրաքաղաք Սան Սեբաստիանը:
Իսպանիայի զարգացման նախարարության տվյալների համաձայն՝ 2015 թվականի առաջին եռամյսակի արդյունքներով Սան Սեբաստիանում մեկ քառակուսի մետրը միջինը արժեցել է 2996 եվրո:
Երկրորդ տեղում Բասկոնիայի մեկ այլ քաղաք է՝ Գեչոն (Բիսկայա նահանգ), որտեղ մեկ քառակուսի մետրն արժե 2663 եվրո:
Մադրիդում մեկ քառակուսի մետրն արժե 2411 եվրո, իսկ Բարսելոնում՝ 2398 եվրո: Ընդհանուր առմամբ, 2015 թվականի մարտի արդյունքներով, մեկ քառակուսի մետրն արժե 1458 եվրո:









































