Վիկտորյա Բեքհեմը չի պատրաստվում այլևս երեխաներ ունենալ։ Դիզայները տվել է հարցազրույց, որում անդրադարձել է ընտանիքում համալրման հարցին՝ հայտնում է 7days պորտալը։
Բեքհեմը կարծում է, որ իր առաքելությունն այդ ուղղությամբ արդեն իրականացված է. 41-ամյա աստղն արդեն 4 երեխա ունի։
Բեքհեմը հայտարարել է մանկական և տղամարդու հագուստի սեփական շարք թողարկելու իր մտադրության մասին։ «Միշտ պետք է ձգտել ավելիին»,- բացատրել է Վիկտորյան։
Դևիդ և Վիկտորյա Բեքհեմները միասին դաստիարակում են 4 երեխաների՝ 16-ամյա Բրուկլինին, 12-ամյա Ռոմեոյին, 10-ամյա Կրուզին և 3 տարեկան Հարփերին։












































