ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիեն կմասնակցի հունիսի 12-ին Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին խաղերի բացման արարողությանը: Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնիեն:
Նա ընդգծել է, որ Եվրոպական խաղերի բացման արարողությանը ներկա լինելու հրավերներ են ուղարկվել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի և ռուս համանախագահներին:
Հիշեցնենք, որ գերմանական մամուլի հաղորդմամբ՝ Գերմանիայի առաջին դեմքերը նույնպես հրաժարվել են ներկա լինել Եվրոպական խաղերի բացմանը՝ կապված Ադրբեջանում բազմաթիվ քաղբանտարկյալների առկայության հետ:









































