Լոնդոնն առաջատար է եվրոպական մայրաքաղաքների շարքում կոկաինի հետքերով, որոնք հայտնաբերվել են քաղաքային կոյուղում։ Թմրանյութերի վերահսկողության եվրոպական գործակալությունը համեմատել է ավելի քան 50 քաղաքների տվյալները՝ փոխանցում է BBC-ն։
Միջին արդյունքները ցույց են տալիս, որ 2014 թվականին Լոնդոնի բնակիչներն օրական օգտագործել են 1000 մարդու հաշվով 737 մգ կոկաին։
Գործակալությունը հանգել է այն եզրակացության, որ թմրանյութերի վիրտուալ շուկաները վերահսկելը չափազանց դժվար է։
Ամստերդամն առաջին տեղն է զբաղեցրել էքստազիի և մարիխուանայի օգտագործման մասկարդակով։ Օսլոն և Դրեզդենն առաջատար են ամֆետամինի օգտագործմամբ։










































