«Արևելքի աստղ» չինական զբոսաշրջային ջերմանավը, որը հունիսի 1-ի երեկոյան խորտակվել էր Յանցզիում, բարձրացվել է ջրի վրա: Այս մասին հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:
Հունիսի 5-ի առավոտյան գտնվել են 82 զոհերի մարմինները, ևս 360 ուղևորներ և անձնակազմի անդամներ համարվում են անհետ կորած: Փրկվել հաջողվել է ընդամենը 14 մարդու:
Նավը բարձրացնելու գործողությունը տևել է մոտ 2 ժամ:











































