«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մամուլը առիթ ունեցել է գրելու, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը իր համայնքի` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներին անձնագրերով օրը մի քանի լավաշ է անվճար տրամադրում: Պարզվում է` բարեգործական այս ակցիան միակը չէ, որ «բիզնես չունեցող» (նա է այդպես հայտարարում) պատգամավորն իրականացնում է:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ հիմա էլ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Մալաթիա» բժշկական կենտրոնում սկսվել է անվճար վիրահատությունների շարք: Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի բնակիչները կարող են անձնագրերով ներկայանալ հիվանդանոց և ճողվածքի անվճար վիրահատության ենթարկվել»:









































