Sunday, 05 05 2024
16:45
Իրանում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 5000 մարդ է տուժել
16:30
Մակրոնը մտադիր է Չինաստանի նախագահի հետ քննարկել Օլիմպիական խաղերի ժամանակ աշխարհում հրադադարի հաստատման հարցը
16:15
Թուրքերն ավելի շատ են սկսել տեղափոխվել Գերմանիա. Bild
16:00
Մադոնան ռեկորդ է սահմանել. նրա համերգին մասնակցել է 1.6 միլիոն մարդ
15:45
Ֆինլանդիայի արտգործնախարարը Ռուսաստանին մեղադրել է արբանյակային GPS ազդանշանների խափանման մեջ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Միջազգային հանրապետական և Խաղաղության ինստիտուտներում
Իսրայելի ոստիկանությունն ուժով դուրս է բերել և ձերբակալել Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում գտնվող հույն ոստիկանին
Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը և արտաքին լուսավորման սյունը
14:45
Ուկրաինայում ստեղծված իրավիճակից է կախված եվրոպացիների անվտանգությունը. Մակրոն
ՀՀ ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ասիական զարգացման բանկի 57-րդ տարեկան հանդիպմանը
Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Երկիրը հարվածի տակ է ռուսական պլանով, հսկայական գումար է դրվել. ինչո՞ւ եք դուք էլ ներսից քանդում
Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցում էլեկտրական շչակ է գործարկվելու
Մարտի 1-ի մեղավորներին պատժել այլևս անհնար է. արդյունքը սիմվոլիկ կլինի՝ պետականադավի պիտակ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը ժամանել է Հայաստան
Ինչպես արագացնել ներդրումները Հայաստանում․ նոր հնարավորություններ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները շարունակում են քայլերթը
Ռուսաստանի քաղաքական «G 20»-ը. Ի՞նչ կառավարություն կձեւավորի Վլադիմիր Պուտինը
12:45
Սի Ծինպինը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա
12:30
Դանիայում փոխել են օրենքը. 15 տարեկանից սկսած կթույլատրվի աբորտը
12:15
Լոնդոնի քաղաքապետը երրորդ անգամ վերընտրվել է
Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Սպասվում է անձրև և ամպրոպ
11:15
Չինաստանն առաջին անգամ արձակել է զոնդ՝ Լուսնի հակառակ կողմից նմուշներ վերցնելու համար
11:00
Տոկիոն և Վաշինգտոնը հիպերձայնային զենք կալանող հրթիռ են մշակում, որի նախագիծը կարժենա ավելի քան 3 մլրդ դոլար
10:45
Նորվեգիան 630 մլն դոլարով կավելացնի պաշտպանական ծախսերը
Թուրքիան Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի արտահերթ նիստ է նախաձեռնել. Բաքուն նույնպես «կխզվի՞» Իսրայելի հետ
10:24
G7-ի երկրները մտադիր են նվազեցնել Ռուսաստանից կախվածությունն ատոմային էներգետիկայի բնագավառում
Սա հիբրիդային պատերազմ է․ Տավուշում Ալիևը վերցրեց բարձունքներ՝ առանց կրակոցի

Բյուջեի կատարողականի քննարկում ԼՂՀ ԱԺ-ում

ԼՂՀ ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտ եսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ:

Հունիսի 3-ին տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի և ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էին համապատասխան հանձնաժողովների նախագահներ Արպատ Ավանեսյանը և Ռուսլան Իսրայելյանը:

Նիստի օրակարգում ԼՂՀ գյուղատնտեսության, քաղաքաշինության, արտադրական ենթակառուցվածքների նախարարությունների, ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, ԿԱ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության, ԿԱ քաղաքացիական ավիացիայի վարչության, հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի, Արցախի ներդրումային հիմնադրամի, գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի 2014 թվականի պետական բյուջեի կատարողականի տարեկան հաշվետվության քննարկումներն էին։

Գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանի հաղորդմամբ գյուղնախարարության համախառն արտադրանքը կազմել է 57 մլրդ. 314 մլն. 600 հազար դրամ, որը նախորդ տարվա ցուցանիշի համեմատ նվազել է 4,3%-ով: Գյուղատնտեսության ոլորտին պետական բյուջեից հատկացված միջոցները (առանց պետական կառավարչական հիմնարկների պահպանման ծախսերի) կազմել են 2 մլրդ. 973 մլն 942 հազար 500 դրամ, կատարողականը կազմել է 2 մլրդ 859 մլն 529 հազար դրամ:

Քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի տեղեկացմամբ 2014 թվականին կապիտալ ներդրումների պետական պատվերի ծավալը նախատեսված 11 մլրդ 200 մլն դրամի փոխարեն կազմել է 14 մլրդ 341 մլն դրամ` պետբյուջեից ստանալով լրացուցիչ ֆինանսավորում:

Արտադրական ենթակառուցվածքների նախարար Հակոբ Ղահրամանյանի հաղորդմամբ ՀՆԱ-ում ենթակառուցվածքների նախարարության մասը կազմում է 16-17%: Պետբյուջեից նախատեսվել է 240 մլն դրամ, որն ամբողջությամբ ֆինանսավորվել է:

ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատար Մաքսիմ Ալեքսանյանի հաղորդմամբ պետբյուջեով նախատեսվել է 308 մլն 293 հազար դրամի հատկացում: Այդ միջոցներից իրականացվել է 11 ծրագիր` 279 մլն 581 հազար դրամի չափով:

Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետի տեղակալ Արմեն Ավագյանի տեղեկացմամբ ոլորտի բյուջետային ծախսերին ուղղված ընդհանուր պլանավորված գումարը կազմել է 550 մլն դրամ, փաստացի կատարողականը` 515 մլն 917 հազ. դրամ:

Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Վիրաբյանի հաղորդմամբ հանձնաժողովի տարեկան հաստատված պլանը կազմել է շուրջ 106 մլն դրամ, իսկ տարեկան ճշտված պլանով՝ 125.5 մլն դրամ:

ԿԱ քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Աթբաշյանի ներկայացրած տվյալներով՝ 2014 թվականի նախատեսված ծախսերը կազմել են 303 մլն դրամ, որի փաստացի կատարողականը կազմել է 83 %-ը:

Ներդրումային հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Մհեր Մխիթարյանի ներկայացմամբ պետական բյուջեից հատկացվել է 2 մլրդ 500 հազար ՀՀ դրամ:

Գյուղի ու գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի նախագահ Աշոտ Բախշիյանի հաղորդմամբ ֆինանսավորումն իրականացվել է երեք ուղղություններով. «Աջակցություն գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին» ծրագրի գումարը կազմել է 820.0 մլն դրամ, «Սերմերի, պարարտանյութերի, դիզվառելիքի սուբսիդավորում» ծրագրին հատկացվել է 350 մլն դրամ, «Ենթաշրջանային ծրագրերի իրականացում» ծրագիրը նախատեսված 85.9 մլն դրամի փոխարեն ֆինանսավորվել է 72. 4%-ով: Կատարողականը կազմել է 100%:

Այնուհետև զեկուցողները լրացուցիչ պարզաբանումներ են տվել առանձին ոլորտների հետ կապված պատգամավորների բարձրացրած հարցերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում