BBC-ի փոխանցմամբ՝ գիտնականները Բրազիլիայի հարավ-արևելքում գտնվող լեռների արևադարձային անտառներում հայտնաբերել են միանգամից 7 տեսակի նոր գորտեր:
Հայտնաբերված փոքրիկ գորտերից յուրաքանչյուրի երկարությունը չի գերազանցում մեկ սանտիմետրը, նրանք ապրում են տարբեր լեռներում՝ բացառիկ միկրոկլիմայով:
Նրանցից շատերն ունեն թունավոր գեղձեր, որոնք նրանց փրկում են գիշատիչներից: Հետազոտողները կարողացել են նրանց տարբերակել իրենց արձակած ձայների տեմբրով:
Բոլոր 7 տեսակները դասվում են Brachycephalus շարքին, որոնց առաջին ներկայացուցիչներին գերմանացի կենսաբանները հայտնաբերել են 1842 թվականին:








































