Ամերիկացի ռեփեր 50 Cent-ը (Քյորթիս Ջեքսոն) հանդիպում է հայազգի Նենսի Բաբոչյանի հետ։ Այս մասին blogspot.com-ում հայտնում է Linda Ikeji օգտատերը։
Նրանք միասին երեկ ներկա են եղել Նյու Յորքում Power-ի նոր սերիաների պրեմիերային։ Նշենք, որ ռեփերը հանդես է գալիս որպես սերիալի պրոդյուսեր։














































