Բրազիլական ֆուտբոլի լեգենդ Պելեն կարծում է, որ ՖԻՖԱ-ին հարկավոր են փոփոխություններ: Աշխարհի եռակի չեմպիոնը դա կապել է կազմակերպության հետ կապված հայտնի կոռուպցիոն սկանդալի հետ:
«ՖԻՖԱ-ի համար կարևոր ժամանակներ են: Կազմակերպությանը փոփոխություններ և փորձառու մարդիկ են հարկավոր: Պետք է նայել առաջ»,- Պելեի խոսքերը մեջբերում է BBC-ն:
Հիշեցնենք, որ կազմակերպության նախագահ Յոզեֆ Բլատերը, ով ՖԻՖԱ-ն ղեկավարում էր 1998 թվականից, 5-րդ անգամ վերընտրվելուց հետո հրաժարական է տվել:









































