ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովը, որը վերջերս նշեց իր 80-ամյակը, օրերս Գերմանիայում ենթարկվել է վիրահատության: Հիմա նա իրեն լավ է զգում և ապաքինվում է: Այս մասին Ինտերֆաքս գործակալությանը հայտնել են «Գորբաչովի հիմնադրամ»-ում:
«Միխայիլ Սերգեևիչը հիմա գտնվում է Մյունխենում Schon Klinik Munchen Harlaching հիվանդանոցում, որտեղ մի քանի օր առաջ վիրահատություն է կատարվել նրա ողնաշարի վրա: Բուժող բժիշկը` բժշկական այդ կլինիկայի պրոֆեսոր Մայերը, հայտնել է, որ վիրահատությունը, որը տևել է 2 ժամ, լավ է անցել, և հիվանդն արդեն ապաքինվում է», հայտնել են հիմնադրամում:
Առաջիկա օրերին Գորբաչովը դուրս կգրվի հիվանդանոցից և վերականգնողական բուժում կընդունի: