Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը Եվրոպայի երկրների ղեկավարներին կոչ է արել հրաժարվել հունիսի 12-ին Բաքվում Եվրոպական առաջին խաղերի բացման արարողակարգին մասնակցելուց: Այս մասին հայտնում է Turan լրատվական գործակալությունը:
Այդ կոչը հիմնավորվում է Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրներով և քաղբանտարկյալների առկայությամբ:
Կուսակցությունը հիշեցնում է, որ դեռ նախորդ տարի որոշում է ընդունել, որ եթե չիրականացվեն քաղաքական բարեփոխումներ և ազատ չարձակվեն քաղբանտարկյալները, ապա «Մուսավաթ» կուսակցությունը նման կոչ կհասցեագրի եվրոպական երկրների առաջնորդներին: Կուսակցությունն ափսոսանք է հայտնել, որ Ադրբեջանի իշխանություններն ականջալուր չեն եղել իրենց կոչերին:








































