«Բարսելոնա»-ի մարզչական շտաբը հետաքրքրված է «Ֆլումինենսե»-ի երկու ֆուտբոլիստների ծառայություններով: Այդ մասին հայտնում է O Globo-ն:
Խոսք է գնում հարձակվող Քենեդիի և պաշտպան Մարլոնի մասին: Տեղեկությունների համաձայն` իսպանական գրանդի ներկայացուցիչները բրազիլացիների հետ պայմանավորվածություն ունեն, որ առավելություն կունենան այլ ակումբների նկատմամբ` նշված ֆուտբոլիստների տրանսֆերների ձեռքբերմնա հարցում:
«Ֆլումինենսե»-ն պարտավորվել է հայտնել «Բարսելոնա»-ին այլ ակումբների կողմից նշված ֆուտբոլիստների ծառայություններով հետաքրքրված լինելու մասին:
Բրազիլական ակումբի հետ 19-ամյա Մարլոնի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2017 թվականի սեպտեմբերը, իսկ Քենեդիի` մինչև 2019 թվականի մարտը: Հարձակվողը նույնպես 19 տարեկան է:








































