Wednesday, 17 06 2026
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում

Ընտրություններից առաջ թուրքական ընդդիմությունը գործի է դրել քրդական խաղաքարտը

Թուրքական Taraf թերթի փոխանցմամբ, հունիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ երկրի գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող և քեմալական ուղղությունը ներկայացնող «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ) պատրաստել է «Հարավ-արևելք» բրոշյուրը:
Այն սկսվում է հետևյալ արտահայտությամբ. «Արևելքն ու հարավ-արևելքն օրվա երես կտեսնեն: Բոլորը հանգիստ շունչ կառնեն»: Դրանով նախատեսվում է արմատական բարեփոխումներ իրականացնել Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններում, ուր գլխավորապես ապրում են քրդեր.
ա) արևելքի և հարավ-արևելքի նկատմամբ ճնշումների վերացում և համընդհանուր խաղաղության հաստատում
բ) «Քրդական հարցի» միայն ժողովրդավարական կարգավորում
գ) խորհրդարան մուտք գործելու համար քաղաքական կուսակցություններից պահանջվող նախընտրական 10 տոկոսանոց արգելքի նվազեցում
դ) չլուծված խնդիրների և անհետ կորածների վերաբերյալ հանձնաժողովների ստեղծում, մեղավորների պատժում
ե) ԵԽ-ի պահանջով տեղական ինքնակառավարման մարմինների բարեփոխում
զ) հատուկ լիազորություններ ունեցող դատարանների վերացում
է) 1980 թվականի սեպտեմբերի 12-ին Թուրքիայի պատմության մեջ տեղի ունեցած ամենաարյունալի ռազմական հեղաշրջման մեղավորներին պատժելու ճանապարհին ընկած արգելքների վերացում
ը) որպես համընդհանուր խաղաղության վառ օրինակ` Դիարբեքիրի բանտի վերածում թանգարանի
թ) «Գյուղական պահապանների» համակարգի վերացում
ժ) մայրենի լեզվով ուսուցման թույլտվություն, մշակութային ձուլման վերացում, մշակութային արժեքների նկատմամբ հարգանքի ցուցաբերում
ի) մինչև 2023 թվականը (Թուրքիայի Հանրապետության հիմնադրման հարյուրամյակը) արևելքում ու հարավ-արևելքում 9.5 տոկոսանոց տնտեսական աճի արձանագրում (Թուրքիայում 7 տոկոս)
Հարկ է նշել, որ ԺՀԿ-ի այս խոստումները բացառապես պայմանավորված են մոտեցող խորհրդարանական ընտրություններով: Քեմալական ավանդույթների պահապան հանդիսացող ԺՀԿ-ն քրդերի (նաև հայերի) հանդեպ շատ ավելի խիստ դիրքորոշում ունի, քան վարչապետ Էրդողանի գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ):
Պետք է հիշել, որ երբ 2009 թվականի աշնանը թուրքական խորհրդարանը քննարկում էր վարչապետ Էրդողանի առաջ քաշած «Քրդական նախաձեռնությունները» (բարեփոխումները), ագրեսիվ վարքով աչքի ընկավ ԺՀԿ տվյալ ժամանակվա փոխնախագահ Օնուր Օյմենը, ով հայտարարեց, որ ներկայումս քրդական հարցը պետք է լուծել այնպես, ինչպես 1937–1938 թվականներին Դերսիմի կոտորածների ժամանակ:
Դրանից հետո նրան անվանեցին ֆաշիստ և նմանեցրին Հիտլերին, սակայն Օյմենը հայտարարեց. «Ես, իհարկե, չեմ ընդունում, երբ ինձ Հիտլերի հետ են նույնացնում: Ե՞ս եմ ճնշել Դերսիմի ապստամբությունը: Մի՞թե ֆաշիստ էր նաև Դերսիմի ապստամբությունը ճնշած Աթաթուրքը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում